1/19/15

ԻՄ ու ՔՈ մի մասնիկը

Այսօր սիրտս լցված է խինդով, խառնաշփոթ մի զգացողությամբ, հիմա կասես ինչու՞ այսօր, չէ որ մենք արդեն 5 ամիս է, ինչ բալիկ ենք սպասում: Այսօր, որովհետև երբ հիվանդանոցում զննում էինք մեր ձաքուկին նկատեցի ինչպես էին փայլում աչքերտ, սիրով լցված ինչ հայացքով էիր նայում մոնիթորին, այդ քո հայացքը տպվել էր իմ հիշողության մեջ դեռ վաղուց` այն օրը, երբ քո սենյակի, մեր փոքրիկ անկյունում շշնջացիր. “Ասա, որ հղի ես, խնդրում եմ”: Չես պատկերացնի ինչքան շատ էի ուզում այդ վարկյանին երջանկացնել քեզ: Հետո էլ, ամիսներ անց, ամեն ամիս անհամբեր սպասում էի այն երջանիկ պահին, երբ քեզ կասեմ, որ մենք ձաքուկ ենք ունենալու` մի հրաշք, մեր սիրո պտուղը` այն սիրուց ծնված, որը հաղթահարելով այդքան դժվարություններ չկոտրվեց, չնվազեց, այլ հակառակը նվիրեց մեզ ՔՈ և ԻՄ մասնիկին, մեր փոքրիկին:

11/26/14

«Կորստի զգացողություն»

Գրելիս այս նամակը շատ տխուր էի, չգիտեմ զգացել ես թե չէ, բայց այս վերջերս տրամադրությունս շատ փոփոխական էր, չնայած ամեն կերպ փորձում էի խեղդել իմ մեջ այդ, ինձ այդքան տանջող մտքերս, վերջապես ուժ գտա այս ամենի մասին գրել քեզ, հանձնելով մտքերս թղթին: Կարծում եմ չես նկատել անվստահությունս և տխրությունս, ես ամեն կերպ փորձում էի խեղդել իմ մեջ այն, ինչ պարբերաբար կոչում էի «կորստի զգացողություն»: 
Այն երբեմն այնքան ուժեղ է լինում, որ քեզ ասում եմ դրա մասին, զգում եմ, որ քո սերը իմ նկատմամբ այլևս այն նույն խենթ զգացմունքը չէ, որը թույլ էր տալիս քեզ մոռանալ այն բոլոր կանանց մասին, որոնք եղել են քո կյանքում: Երևի թե այն ինչ հիմա կասեմ կհիասթափեցնի քեզ, բայց ուզում եմ խոստովանել, որ մի այդպիսի օր, երբ այդ ահավոր «կորստի զգացողությունը» պատել էր ոգիս և սիրտս, օգտվելով քո բացակայությունից և այն փաստից, որ facebook-իտ էջը բաց էր, նայեցի քո քրոնիկան: Հիմա մտածում եմ երանի տեսած չլինեյի, երանի չհասկանայի պատճառները իմ այդ տարօրինակ «կորստի զգացողության»:

11/21/14

Love/Ты мой воздух

Любовь...это когда сердце замирает. От вида человека,...его рук,...дыхания.

Любовь может быть разной – любовь к родителям, к детям, любовь к одному человеку, тому единственному, которого хочеться видеть, слышать, думать о нeм и не отпускать. Ты чувствуешь его прикосновения на себе и от этого мурашки по телу.
Мне было трудно, я не могла понять что это. Как это называется, что я чувствую, что у меня внутри, в голове, на душе. И потом, оставаясь одна, я понимала, что когда ты не со мной нету части меня. И тогда, я поняла что люблю. Было трудно сказать или даже признаться самой себе, что я люблю, люблю тебя так сильно, что даже не могу ни на минутку представить себя без тебя. Мне было трудно высказать тебе как сильно я тебя люблю, вот почему, когда ты спросил меня в машине о моиx чувстваx, я сказала что влюбляюсь.