1/19/15

ԻՄ ու ՔՈ մի մասնիկը

Այսօր սիրտս լցված է խինդով, խառնաշփոթ մի զգացողությամբ, հիմա կասես ինչու՞ այսօր, չէ որ մենք արդեն 5 ամիս է, ինչ բալիկ ենք սպասում: Այսօր, որովհետև երբ հիվանդանոցում զննում էինք մեր ձաքուկին նկատեցի ինչպես էին փայլում աչքերտ, սիրով լցված ինչ հայացքով էիր նայում մոնիթորին, այդ քո հայացքը տպվել էր իմ հիշողության մեջ դեռ վաղուց` այն օրը, երբ քո սենյակի, մեր փոքրիկ անկյունում շշնջացիր. “Ասա, որ հղի ես, խնդրում եմ”: Չես պատկերացնի ինչքան շատ էի ուզում այդ վարկյանին երջանկացնել քեզ: Հետո էլ, ամիսներ անց, ամեն ամիս անհամբեր սպասում էի այն երջանիկ պահին, երբ քեզ կասեմ, որ մենք ձաքուկ ենք ունենալու` մի հրաշք, մեր սիրո պտուղը` այն սիրուց ծնված, որը հաղթահարելով այդքան դժվարություններ չկոտրվեց, չնվազեց, այլ հակառակը նվիրեց մեզ ՔՈ և ԻՄ մասնիկին, մեր փոքրիկին:

Այս ամբողջ ընթացքում հասկացա, թե ինչքան անհամբեր եմ: Սկզբում ուզում էի երջանկացնել քեզ, ասելով, որ հղի եմ, անհամբեր սպասում էի ու ամեն ամիս հուսախափ լինում: Հետո էլ, երբ վերջապես եկավ այդ բաղձալի պահը չգտա գեղեցիկ խոսքեր, որպեսզի անակնկալ մատուցեմ քեզ և այդքան ամիսներ մտածաց խոսքերն ու սցենարներն հոդս ցնդեցին: Հիշու՞մ ես, մի վաղ առավոտ ուղակի բացեցիր աչքերտ և տեսար ինձ, երկու կարմիր գծանշան ունեցող թեստը ձեռքիս: Այդ օրը ուզում էի բոլորին հայտնել հղիությանս մասին, այնքան երջանիկ էի, որ պատրաստ էի երջանկությունս կիսել բոլորի հետ: Եվս մի երջանիկ ակնթարթ ապրեցի, երբ առաջին անգամ դիպչեցիր փորիկիս: Խենթանալու չափ սիրում եմ, երբ քնած ժամանակ զգում եմ ձեռքիտ տաք հպումը փորիս, երբ քո ամուր ձեռքով գրկում ես մեզ ու սեղմում քեզ: 

Այսօր, երբ բժիշկը ասաց, որ տղա ենք ունենալու` ակամայից հիշեցի այն տաք աշնանային երեկոն, երբ մեքենայի մեջ նստած միաժամանակ ասացինք, որ կցանկանաինք մեր երեխային անվանել ԴԱՆԻԵԼ, հետո բազմիցս մտածում էի` ինչ զուգատիպություն էր, կարծես թե մեր մտքերը միահյուսվել էին, կապելով մեր ցանկություններն ու երազանքները շատ նուրբ ու անտեսանելի թելերով:

Վստահ եմ, որ ԴՈՒ կլինես աշխարհի ամենա լավ ՀԱՅՐԻԿԸ, ԵՍ էլ ամենա լավ ՄԱՅՐԻԿԸ: Մենք պարզապես կտանք մեր երեխաներին այն լավագույնը, որ կա մեր մեջ: