5/1/16

Նվիրվելու արվեստը

Նվիրվեցի, երբ ինքս ինձ խոստովանեցի, որ սիրում եմ ինձնից առավել: Իսկ այդպես լինում է, եթե ոչ հաճախ, ապա գոնե կյանքում մեկ անգամ: Ոմանց մոտ՝ երբեք: Նվիրվելը խոսքեր չի սիրում, նվիրվելը ոչինչ չի սիրում, բացի գործելուց:

Նվիրվելն այն չէ, երբ նա որևէ բան է խնդրում ու դու անում ես, նվիրվելն այն է, երբ նրան որևէ բան է հարկավոր, կռահում ես ու անում: Պարզ օրինակ է, բայց ամենասիրուն օրինակը:

Նվիրվելը պարտականություն չէ, այլ՝ սիրուց բխող բնական երևույթ: Առանց նվիրվածության սեր չկա, ինչպես որ առանց լույսի ծաղիկը չի ծաղկի: Նվիրվածությունը չպիտի լինի ձանձրացնող, չպիտի լինի պարտադրող, այլ՝ աննկատ: Նվիրվածությունը չպիտի վերածվի կախվածության, ընդհակառակը, նվիրվածությունը բաց է թողնում նրան՝ կապվածության ու վստահության հաշվին:

Նվիրվածությունը նաև եսասեր է, չի սիրում, երբ իրեն վատնում են: Հատկապես տանել չի կարողանում, երբ իրեն նույնությամբ օգտագործում են մեկից ավելի անձանց հանդեպ: Դա արժեզրկում է տվյալ մարդկանց կարևորության աստիճանը:

Եթե նվիրվել, ապա լիարժեք, առանց որևէ վերապահումների, միևնույն ժամանակ՝ գիտակցաբար ու առանց հիմարություններ գործելու...

Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին գրքից

7/27/15

Մենք եկանք...Welcome home !

Երեք օրը հիվանդանոցում շատ երկար թվաց, ամեն րոպե մտածում էի դուրս գրվելու մասին, ուզում է շուտ տուն հասնենք: Տանը քեզ անհամբեր սպասում էին հայրիկդ, հորաքույրդ, տատիտ և պապիտ, նրանք էլ իրենց տեղը չէին գտնում, ուզում էին րոպե առաջ գրկել քեզ, համբուրել, զգալ քո ջերմությունը, տեսնել քո այդքան գեղեցիկ ու չարաճճի աչուկները:

Բարև աշխարհ, Ես ծնվեցի !...

Հուլիսի 8-ն էր, արդեն շատ երկար էինք քեզ սպասել, ինչպես ասում էր տատիկդ 9 ամիս, 9 օր, 9 ժամ: Վերջին շաբաթվա ընթացքում բոլորս լարված սպասում էինք քո լույս աշխարհ գալուն: Հուլիսի 8-ը մի սովորական օր էր թվում, մայրիկտ ու հայրիկտ գնացել էին հյուր, իսկ վերադառնալիս կարծես թե 8-որդ զգայարանի ներշնչմամբ որոշեցին նկարվել միասին և ահա 2 ժամ անց դու ասացիր, որ բավական է մենք երկուսով նկարվենք, արդեն եկել է ժամանակն, որ լինենք երեքով:

1/29/15

Ты будешь лучшим папой !


Родится скоро маленькое чудо,
И станет в мире чуточку тесней.
И в день его рожденья будет всюду
Звучать, что нет его родней.

Откроет чудо маленькие глазки,
Увидит солнца яркий свет,
Купаться будет он в любви и ласке,
Ведь для тебя его роднее нет.

1/20/15

Բարև տղես...

Բարև տղես... Բարև իմ սիրելի ու համով բալա... Դու դեռ չես ծնվել, բայց ես այնքան անհամբեր գտնվեցի, որ ցանկացա նամակ գրել քեզ: Ընդհանրապես, ես համբերատար եմ բնավորությամբ, բայց այս վերջին ժամանակներում փոխվել եմ: Այդ նրանից է, որ շատ եմ ուզում քեզ տեսնել, գրկել քեզ՝ ամուր-ամուր:
Տղես, ուզում եմ իմանաս, որ դու մի հրաշալի ու աներևակայելի սիրո արդյունք ես. քո հայրը աննկարագրելի շատ է սրում մորդ: