Հուլիսի 8-ն էր, արդեն շատ երկար էինք քեզ սպասել, ինչպես ասում էր տատիկդ 9 ամիս, 9 օր, 9 ժամ: Վերջին շաբաթվա ընթացքում բոլորս լարված սպասում էինք քո լույս աշխարհ գալուն: Հուլիսի 8-ը մի սովորական օր էր թվում, մայրիկտ ու հայրիկտ գնացել էին հյուր, իսկ վերադառնալիս կարծես թե 8-որդ զգայարանի ներշնչմամբ որոշեցին նկարվել միասին և ահա 2 ժամ անց դու ասացիր, որ բավական է մենք երկուսով նկարվենք, արդեն եկել է ժամանակն, որ լինենք երեքով:
Ժամը 8:40 ծնվեցիր, և հուլիսի 9-ը դարձավ իմ կյանքի ամենակարևոր օրը, ամենա- կարևոր քանի որ լույս աշխարհ եկավ մեր սիրո պտուղը, մի հրաշամանուկ, որին մենք անվանեցինք Դանիել: Երբեք չեմ մոռանա այն վարկյանը, երբ դրեցին քեզ կրծքիս, այդ քո հայացքը, խենթանալ կարելի էր. ինչքան նման էիր հայրիկիտ, այդ հայացքը հիշեցրեց ինձ մի երեկո, երբ ես և հայրտ զրուցում էինք և անսպասելի իր համար երեսս հպվեց իր պարզած ձռքին: Ինչքան քնքշություն կար նրա մատների շարժումներում:
Իմ այդքան երկար սպասված հանդիպումից հետո, երբ ամբողջ 9 ամիսը փորձում էի գուշակել ինչպիսինն ես, քեզ հետ ծանոթանալու հենց առաջին իսկ վարկյանից մտածեցի. ՙՙՙԱստված իմ, ինչքան գեղեցիկ ես, ինչ նման ես հայրիկիտ՚: Այդ պահին միակ ցանկությունս էր վերցնել հեռախոսը, զանգահարել հայրիկիտ և ասել, որ ծնվեցիր: Մտքումս միայն մեկ միտք էր պտտվում, երբ ենք տուն գնալու:
Իմ սիրելի ձագուկ ուզում եմ իմանաս, որ քո ծնվելը ու հայրիկիտ այդ լուրը հայտնելը իմ կյանքի ամենա լավ պահերն են եղել, դու մեր երջանկությունն ես, այդքան երկար սպասված հրաշքը: