Երեք օրը հիվանդանոցում շատ երկար թվաց, ամեն րոպե մտածում էի դուրս գրվելու մասին, ուզում է շուտ տուն հասնենք: Տանը քեզ անհամբեր սպասում էին հայրիկդ, հորաքույրդ, տատիտ և պապիտ, նրանք էլ իրենց տեղը չէին գտնում, ուզում էին րոպե առաջ գրկել քեզ, համբուրել, զգալ քո ջերմությունը, տեսնել քո այդքան գեղեցիկ ու չարաճճի աչուկները:
Եվ ահա եկավ այդ օրը, հուլիսի 11-ին, ժամը 16:20 մենք դուրս եկանք ծծնդատնից և ուղևորվեցինք տուն:
Անսահման երջանիկ էի, երբ տեսա հայրիկիտ կարմիր վարդերը ձեռքին, անհամբեր հայածքով մեզ սպասող ընդունարանի արջև: Նրա ճերմակ վերնաշապիկը հիշեցրեց ինձ օգոստոսյան մի օր, երբ ես իջնելիս աստիճաններից տեսա նրան և հասկացա, որ սիրում եմ, որ ուզում եմ ինձ ամուր գրկի ու խոստանա, որ միշտ կլինի ինձ հետ, իմ կողքին: